Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները հրաժարական են ներկայացրել

Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները հրաժարական են ներկայացրել
27.06.2019 | 23:23

Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր 6 դատավորները հրաժարական են ներկայացրել: Հանրությունը պահանջել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հրաժարական, երբ գերագույն դատական ատյանը կայացրել է երկրում զանգվածային բողոքի ակցիաների և իշխանափոխության հանգեցրած վճիռներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Միհայ Պոալելունգին հունիսի 20-ին է հրաժարական ներկայացրել: Այժմ Մոլդովայի իշխանություններն օրենքով սահմանված կարգով պետք է նշանակեն Սահմանադրական դատաարանի նոր դատավորներ: Նախագահ Իգոր Դոդոնը ողջունել է Սահմանադրական դատարանի դատավորների երեկվա որոշումը և ասել է, որ Սահմանադրական դատարանում հետայսու պետք է աշխատեն «քաղաքական ազդեցություններից զերծ և անդրկուլիսյան խաղերին չմասնակցող անկախ դատավորներ»:

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am